20:49 19 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53

Մնացականյան. «Արցախի սահմանին դեռ այսքան հանգիստ չի եղել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (323)
41420

Արցախում տիրող հարաբերական լռությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ինչ-որ բանի է պատրաստվում։

Ադրբեջանը քչացրել է հրադադարի խախտման դեպքերի քանակը։ Այս մասին այսօր Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը` մեկնաբանելով իրավիճակն առաջնագծում։

«Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել», –ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ հակամարտության լուծման ուժային տարբերակը միակն է։ Վերջին անգամ դա արվեց հունիսին, ընդ որում` ոչ միայն սեփական լսարանի, այլև համաշխարհային հասարակության առջև։

Մնացականյանի խոսքով` մարտ ամսից Ադրբեջանն ակտիվ ռազմական միջոցառումներ է իրականացնում, այդ թվում` ուժերի տեղաբաշխում և զորավարժություններ։

«Մենք հսկում ենք այդ ամենը, որոշ ուղղություններում հետևել ենք նրանց գործողություններին», – ասաց Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ անցնող կիսամյակում Ադրբեջանը առաջնագծի մասին տեղեկություններ ստանալու համար ակտիվորեն հետախուզություն էր իրականացնում, այդ թվում` անօդաչու թռչող սարքերով։ Նաև ակտիվացել են ինժեներային աշխատանքներն առաջնագծում։

Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմին` ապա որոշ նվազում նկատվում է ։ Հուլիսի 23–ին հրադադարի մոտ 30 խախտում է գրանցվել (ընդհանուր առմամբ մոտ 200 կրակոց)։

«Առաջնագծում այսքան հանգիստ չի եղել», –ընդգծեց Մնացականյանը։

Նախորդ ամիսներին նկատվող կուտակումներն արդեն չկան։ Հիմնականում դրանք հետ են քաշվել։

Ընդ որում` նրա խոսքով, այդ իրավիճակը կարող է վկայել հակառակորդի նոր նախագծերի մասին։ Հատկապես, որ լոկալ միջադեպները կարող են հանգիստ լայնածավալ գործողություն դառնալ։

Մնացականյանի կարծիքով` լարվածությունը կարող է աճել սեպտեմբեր–հոկտեմբերին։

Հակառակորդի նպատակների մասին Sputnik Արմենիայի հարցին Մնացականյանը պատասխանեց, որ պաշտպանության բանակում հետազոտություններ էին անցկացրել` հակառակորդի հետագա գործողությունները պարզելու համար։ Նրա խոսքով` ցանկացած սադրանք հնարավոր է։

«Ցանկացած փոքր միջադեպ կարող է լայնածավալ գործողության վերածվել։ Սակայն մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր զարգացումներին` լինեն դրանք լոկալ, թե լայնածավալ», – ասաց Մնացականյանը։

Հիմա, նրա խոսքով, Պաշտպանության բանակի հիմնական խնդիրն առաջնագծի զինումն է, ինժեներական աշխատանքները, հետախուզության հնարավորությունների ընդլայնումը, սպառազինության համալրումը։

Որոշակի փոփոխություններ են արվել զորքերի ուսուցման մեջ` հաշվի առնելով հակառակորդի մանևրները։ Զորքերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (323)

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է սահմանային լարվածության թեման
Երկրի ներքին անկայունությունը կարող է լրջորեն ազդել սահմանային իրադրության վրա. Սարգսյան
Արցախի հարցն «այլ կերպ» լուծել հնարավոր չէ, կամ ինչի՞ մասին են Փաշինյանի վերջին թեզերը
Արցախի պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության գոտում տիրող իրավիճակը
թեգերը:
Արցախ

Գլխավոր թեմաներ