Սուրենյան. «Եթե ջերմաստիճանը 40–ի է մոտենում, ապա արևի տակ պետք է ակնկալել +70, + 75»
«Այսօր օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ արդեն 4–5 աստիճանով բարձրացել է, և մինչև հուլիսի 31–ը ներառյալ Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում, Սյունքի հովտային գոտում ջերմաստիճանը կհասնի մինչև + 40, +41 աստիճանի։ Լեռնային մարզերում մոտ 8–10 աստիճանով զով կլինի։
Եթե ջերմաստիճանը 40–ի է մոտենում, ապա արևի տակ պետք է ակնկալել +70, + 75։
Տաք օդային հոսանքները կնահանջեն օգոստոսի 1–ից սկսած»,–ասաց Սուրենյանը։
Անդրադառնալով Սևանի «ծաղկմանը»` Սուրենյանը նշեց, որ Սևանի ջրի ջերմաստիճանն աննախադեպ չէ, այսպիսի վիճակ եղել է նաև 2006–ին։ Իսկ կանաչելու պատճառն այն է, որ տաք ձմռանը հաջորդել է շոգ ամառը, դրա համար Սևանը «ծաղկել» է։ Հնարավոր է այս օրերին լճի ջրի ջերմաստիճանը ևս մեկ աստիճանով բարձրանա։