02:55 18 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.14
  • GBP613.68
  • EUR549.86
  • RUB7.16
Վահագն Խաչատրյան
© Sputnik / Aram Nersesyan

Խաչատրյան. «Եթե դրամն արժեզրկվի, ապա ներքին շուկայում գները կաճեն»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Ռուբլու անկումը Հայաստանի արտահանողների համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծում ու նվազեցնում է մրցունակությունը։Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Ռուբլու փոխարժեքի անկման բացասական հետևանքներից խուսափելու համար դրամի փոխարժեքի արհեստական նվազեցման` դևալվացիայի մեթոդը Վահագն Խաչատրյանն այնքան էլ չի ընդունում։

«Դրա համար ավելի մրցունակ ու էժան տարադրամ է հարկավոր, քան այն երկրներում, ուր Հայաստանն իր ապրանքն է արտահանում։ Սակայն այստեղ մի հարց կա։ Այսպիսի քաղաքականություն կարող են վարել այն երկրները, որոնք աղքատության ու գործազրկության նման խնդիրներ չունեն։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե դրամն արժեզրկվի, ապա ներքին շուկայում էլ գները կաճեն»,- ասաց նա։

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հերթական պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն օգոստոսի 22-ին, մասնագետների համոզմամբ, բացասաբար են անդրադառնալու նաև Հայաստանի տնտեսության վրա։

Գլխավոր թեմաներ