Փաստաբանը նշում է, որ վերադարձել են այն վիճակին, երբ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք, բայց խափանման միջոցի մասին որևէ որոշում չկա։ Նրա խոսքով` ըստ էության, երեկվա հայտարարությունից արդեն պարզ դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը հույս ունի, թե դատախազությունը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը։
«Քոչարյանի նկատմամբ այս պահին որևէ խափանման միջոց, որևէ սահմանափակում չկա։ Եվ եթե չկա որևէ սահմանափակում, նա կարող է լքել երկիրը, կարող է չլքել երկիրը, կարող է տեղաշարժվել երկրի սահմանում։ Միակ խնդիրը, որը կա, և Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ բազմաթիվ անգամ նշել է, որ չի ցանկանում որևէ ձևով խոչընդոտել գործընթացները, դրա համար էլ վերադարձել է Հայաստան»,- ասաց փաստաբանը։
Օրբելյանը նշեց` եթե երկիրը լքելու անհրաժեշտություն առաջանա, կփորձեն քննարկել այդ հարցը, որպեսզի դա արհեստական խոչընդոտների և քննարկումների պատճառ չդառնա։