20:43 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Անահիտ Բախշյան
© Sputnik / Aram Nersesyan

Բախշյան. «Փաշինյանի հետ եկած երիտասարդները 3 ամսում ահավոր մեծամտացան»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
698224

Շատ մեծ ցավով եմ լսել և անմիջապես զուգահեռներ եմ տարել նախորդ իշխանությունների բոլոր սպառնալիքների հետ։ Խոսելով «Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթի մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց Երևանի Ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։

«Նիկոլ Փաշինյանի հետ եկած երիտասարդները 3 ամսում ահավոր մեծամտացան և ոնց որ թե ուզում են կրկնել նախորդ իշխանության սխալները։ Դա հեչ լավ բան չի ասում նրանց մասին։ Ինչի համար, որ  քննադատում էին նախորդ իշխանությանը, հիմա իրենք են նույնն անում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է իր գրքում ասում, իսկական հեղափոխականը չպետք է կրկնի նախորդների սխալները, ինչի համար էդ հեղափոխությունը եղել է»,– նկատում է  Բախշյանը։

Ավագանու նախկին անդամի կարծիքով` այս երիտասարդները սխալ ուղիով են գնում, ինչը վտանգում է մեր բոլորի ապագան, նաև վարկաբեկում այս հրաշալի շարժումը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 2–ի իր ելույթում նշել էր, որ «իրենց դեմ խաղ չկա, և որ իրենք հասարակության սպիտակ հատվածն են»։

Ըստ թեմայի

Հայկական սև ու սպիտակը. ինչպե՞ս քաղաքապետի աթոռին ձգտող կոմիկն ընկավ լուրջ ցեխի մեջ
Նախընտրական մարտեր Երևանում. ընդդիմախոսները բռնել են պատերազմի՞ ուղին
թեգերը:
Հայկ Մարության

Գլխավոր թեմաներ