17:02 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Տիգրան Բալայան
© Sputnik / Aram Nersesyan

Բալայան. «Պետք է հիասթափեցնեմ. Նիկոլ Փաշինյանը Փարիզ չի մեկնելու Վեոլիա ջրի հարցով»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
157 0 0

Հանդիպման օրակարգը բավականին ընդարձակ է լինելու, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Վարչապետը մասին 14-15-ին Փարիզ է այցելելու, որտեղ Էմանուել Մակրոնի հետ հանդիպում է նախատեսված», — ասաց Բալայանը։

Նրա խոսքով` ԶԼՄ-ներում ինչ-որ հրապարակումներն են եղել այն մասին, թե այդ այցն առնչություն ունի «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Իրականում պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս Բրյուսելում։

Օրակարգը, նրա խոսքով, հագեցած է։ Նա հիշեցրեց, որ Մակրոնը պետական այցով Հայաստան է ժամանելու։ Հայաստանը Ֆրանսիայի հետ տարբեր ոլորտներում սերտ հարաբերություններ ունի։ Հայկական համայնքը մեծ դերակատարություն ունի ինչպես բուն Ֆրանսիայում, այնպես էլ Փարիզ-Երևան հարաբերություններում։

Երկրների միջև մոտ քառասուն պայմանագիր կա կնքված։ Ֆրանսիայի աջակցությամբ Հայաստանում բազում ծրագրեր են իրականացվում։

 

Ըստ թեմայի

Let’s do պաչիկ. Փաշինյանի առաջարկը Մակրոնի օգնականին. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը մեծ ակնկալիքներ ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցից
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ