01:07 22 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Սամվել Մարտիրոսյան
© Sputnik / Асатур Есаянц

Մարտիրոսյան. «Պաշտոնյանների տեղեկատվական անվտանգության հստակ գործառույթներ չկան»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
100 0 0

«Բաց բջջային կապով խոսելիս, քեզ բազմաթիվ մարդիկ կարող են լսել, եթե առավել ևս մի քանի երկրից է խոսակցությունը գնում»։

Անդրադառնալով երեկ գաղտնալսված ու հրապարակված հեռախոսային խոսակցությանը` ասաց ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Կարող է գաղտնալսվել օպերատորի մակարդակով, գաղտնալսման վարչությունում կարող է լինել անբարեխիղճ աշխատող, մյուսը` հնարավոր է նաև մասնավոր ձևով գաղտնալսում իրականացնել, եթե ունես շատ փող։ Իհարկե, դա օրենքի խախտում է։

Բայց հիմնական պրոբլեմ այն է, որ բաց հեռախոսակապով խոսելիս կարող են գաղտնալսել»,–ասում է Մարտիրոսյանը։

Ըստ նրա` տեսականորեն կասկածյալ կարող է լինել նաև զրուցողներից մեկը։ Վերջիվերջո կարող է գործել նրանցից մեկի ձայնագրող ծրագիրը, արտահոսքը կարող է լինել հեռախոսի միջից։

Մարտիրոսյանը ընդգծում է, որ Հայաստանում պետական պաշտոնյանների տեղեկատվական անվտանգության հստակ գործառույթներ չկան, ով ինչ հեռախոս ասես կրում է և ուր ուզում տանում է։

Գլխավոր թեմաներ