17:38 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Վարդան Արամյան
© Sputnik / Andranik Ghazaryan

Արամյան. «Որո՞նք են այն վախերը, որոնց պետք է ուշադրություն դարձնի այսօրվա կառավարությունը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
70710

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է երկրի տնտեսական իրավիճակը և նշում այն կարևոր հանգամանքները, որոնց պետք է ուշադրություն դարձնի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Արամյանը նշում է, որ երկրում որոշակի դրական ցուցանիշներ կան, բայց երկու կարևոր հանգամանք պետք է նշել։

«Առաջինը մենք պետք է հաշվի առնենք, որ տնտեսությունն օրգանիզմն է, այնտեղ ֆորմացիաները և ձևափոխումները շատ արագ չեն լինում։ Եվ որևէ կառավարության գործողությունը ունի լագային էֆեկտ։ Բացատրեմ ավելի պարզ։ Երբ օրգանիզմի միջամտություն ես անում, ասենք` հաբ ես տալիս, այնպես չէ, որ ազդեցությունը միանգամից լինում։ Ժամանակ է պետք, և այդ հաբի ներգործությունը հասնում է իր գագաթնակետին ինչ-որ ժամանակի։ Հետո սկսում է այդ հաբի ազդեցությունը նահանջել»,- ասաց նա։

Ըստ Արամյանի` մեզ մոտ այդ հաբի ազդեցությունը, այսպես ասած կառավարության գործողությունների ազդեցությունը տնտեսության զարգացումների վրա գնահատված է վեցից ինը ամիս։

«Նշանակում է, որ եթե ապրիլը դնենք մի կողմ, մարտ ամսվա գործողություններն իրենց ազդեցությունը դեռևս կշարունակեն թողնել մեր տնտեսական զարգացումների վրա, և պիկը կլինի դեկտեմբերը։ Դրանից հետո ազդեցության տեսանկյունից նահանջ կլինի»,- ասաց նախկին նախարարը։

Արամյանը նշեց նաև, որ, իհարկե, զուգահեռ սկսում է աշխատել նոր կառավարության գործողությունները։

«Որտե՞ղ են այն վախերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Մեր կառավարությանը կհորդորեի, որ մեծ ուշադրություն դարձնեին դրանց։ Առաջինը` հաղորդակցությունն է հանրության և տնտեսավորողների հետ։ Սա շատ կարևոր է։ Երբ տնտեսվարողները կամ հանրությունը իրենց պահանջվող ինֆորմացիան չեն ստանում, նրանք թևակոխում են պահպանողական վարքագիծ։ Եվ դա կարող է հետագայում վնասել մեր տնտեսական աճի պոտենցիալին»,- ասաց նա։

Նրա խոսքով` ամեն դեպքում պետք է ուշադրություն դարձնել նաև բանկային համակարգի լիկվիդայնության վիճակին։

Գլխավոր թեմաներ