10:55 19 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Էդուարդ Շարմազանով. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ
© Sputnik / Aram Nersesyan

Շարմազանով. «Սա ընտրություն էր ոչ թե ծրագրերի, այլ էմոցիոնալ ֆոնի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
58663

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում իր կարծիքն է ներկայացնում Երևանի ավագանու կայացած ընտրությունների վերաբերյալ:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շամազանովին չեն զարմացրել. դրանք նրա համար կանխատեսելի էին քարոզարշավի հենց սկզբից։ Այդ մասին  Շարմազանովն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում:

«Ընտրարշավի առաջին իսկ օրվանից գնաց ոչ թե Երևանի համայնքային խնդիրների վերաբերյալ ծրագրային պայքար, այլ սև ու սպիտակի բաժանում` օգտագործելով հեղափոխական, իշխանափոխական էյֆորիան, օգտագործելով վարչապետի բարձր վարկանիշը»,– ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի անձն այս պարագայում վճռորոշ դեր չի խաղացել։ «Եթե Հայկ Մարությանի փոխարեն առաջադրվեր, օրինակ, Վարդուշ տատին, կարող է 1-2% կա՛մ ավել հավաքեր, կա՛մ պակաս։ Բայց, այնուամենայնիվ, սա ընտրություն էր ոչ թե ծրագրերի, այլ էմոցիոնալ ֆոնի, էլ չեմ ուզում ասել` սև–սպիտակի, հեղափոխական–հակահեղափոխականի մասին, ասֆալտին փռելու մասին»,– ասաց նա։

Ի տարբերություն ընտրության արդյունքների, մասնակցության ցածր ակտիվությունն Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ անսպասելի է եղել։  Թե ինչն է նման ցածր մասնակցության պատճառը, Աժ փոխխոսնակը դժվարացավ ասել։

«57 տոկոսը մերժել են և ականջալուր չեն եղել Փաշինյանի կոչին»,– ասաց Շարմազանովը հիշեցնելով, որ վարչապետը պարբերաբար կոչ էր անում գնալ և մասնակցել ընտրություններին։

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

Էդուարդ Շարմազանովը խոստանում է դեմ քվեարկել. ԱԺ–ն վարչապետի ցանկությունների գերին չէ
Փաշինյանի հաղթանակն ու դիլեման. պահպանել ոչ միայն իշխանությունը, այլ նաև հեղափոխությունը
Քաղաքացիներն ընտրեցին, հերթը թեկնածուներինն է. ո՞ւմ կհասնեն ավագանու անդամների մանդատները
թեգերը:
Էդուարդ Շարմազանով, Հայաստան

Գլխավոր թեմաներ