11:41 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Երվանդ Բոզոյան
© Sputnik / Aram Nersesyan

Բոզոյան. «Փաշինյանն ԱԺ–ն ամբողջությամբ վերցնելու նպատակ ունի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
833 0 0

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի` ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորին շուտ անցկացնելու մտադրության նպատակը։

Ըստ Բոզոյանի` Փաշինյանի նպատակները ակնհայտ են` 81 տոկոսանոց քվեն, որը «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքը ստացավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, պետք է կապիտալիզացնել գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ «Ընդ որում, այդ ընտրությունները որքան շուտ լինեն, այնքան լավ»,- ասաց քաղաքագետը։

Բոզոյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում կա առաջիկա մեկ տարում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին կետը, սակայն փորձագետը համոզված է, որ հաշվի առնելով ավագանու ընտրությունների արդյունքները` Փաշինյանը փորձելու է ճնշումներ գործադրել ԱԺ-ի վրա, որպեսզի այդ ընտրություններն անցկացվեն հնարավորին շուտ, որպեսզի մաքսիմալ պահի իր վարկանիշը։

Sputnik Արմենիայի զրուցակիցը մտավախություն հայտնեց, որ նման հեռանկարի դեպքում քաղաքական դաշտի հիմնական խաղացողները կհայտնվեն լուսանցքում։

«Մտավախություն կա, որ ՀՀԿ-ին և քաղաքական մյուս ուժերը պրակտիկորեն ներկայացված չեն լինի ապագա ԱԺ-ում և դուրս կմնան քաղաքական դաշտից։ Տրամաբանական է, որ այս հեռանկարը համախմբում է բոլորին և առաջանալու է Փաշինյան-ԱԺ հակամարտություն»,- կանխատեսեց Բոզոյանը։

Մեկնաբանելով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի այն դրվագը, որտեղ վարչապետը հայտարարեց, թե ինքը խորհրդարանում ունեցել է ընդամենը 4 կողմնակից, Երվանդ Բոզոյանը նշեց, որ դրանով վարչապետը մտադրված է «Լույս» դաշինքին դուրս թողնել իր թիմից և ցանկանում է ամբողջովին վերցնել ԱԺ-ն։

Ըստ թեմայի

Մելիք–Շահնազարյան. «Փաշինյանի հայտարարությունը դիվանագիտական բացթողում էր»
Փաշինյանն ու Ալիևը 2 րոպեում «ջրեցի՞ն» պայմանավորվածությունները. քաղաքագետը մտահոգված է
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Երվանդ Բոզոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ