02:33 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Ստեփան Ղամբարյան
© Sputnik/ Asatur Yesayants.

Ղամբարյան. «Չենք աշխատելու այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները լիարժեք բավարարվեն»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
901 0 0

Համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է դերասանների և տնօրենի հակամարտության մասին։

Ղամբարյանը նշում է, որ թատրոնն իսկապես կաթվածահար վիճակում է։

«Մենք դադարեցրել ենք փորձերը, ներկայացումները։ Երկու ներկայացում ունեինք նոյեմբերի 29–ին և 30-ին։ Դրանք խաղացինք, չտապալեցինք այդ ներկայացումները որովհետև հարկ համարեցինք մեզ ավելի բարձր ու պրոֆեսիոնալ պահել, քան մարդիկ, որոնք իրենց համարում են թատրոնի չակերտավոր ղեկավարներ»,– ասում է նա։

Դերասանները դեկտեմբերի 1-ից գործադուլ են հայտարարել։

«Ամբողջ ստեղծագործական կազմով չենք աշխատելու այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները լիարժեք բավարարվեն։ Մեզ միացել են նաև մեր մյուս ընկերները` թատրոնի հին աշխատակիցները»,– նշում է Ղամբարյանը։

Նա անդրադառնում է նաև թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի այն հայտարարությունը, թե կշեռքի նժարի մի կողմում դրված է քանակ, մյուս կողմում` մեկ հոգի որակ։

«Սա հայտարարություն է մի մարդու, ով իսկապես շատ խղճալի իրավիճակում է հայտնվել։ Ես կփորձեի ինչ–որ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը, բայց, ցավոք սրտի, տրամաբանությունս թույլ չի տալիս, որովհետև ինքներս էլ հասկանում ենք, որ գործ ունենք հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող, ինքնասիրահարված մարդու հետ։ Չգիտեմ` ինքնասիրահարված բառն այս դեպքում համարժեք է, թե ոչ։ Այդ մարդը հոգեբանի, նույնիսկ հոգեբույժի կարիք ունի։ Տեսեք` ուր է հասել ինքնավստահության, ինքնասիրահարվածությունը, որ ինքն իրեն այդ տեսակ արտահայտություն է թույլ տալիս»,– նշում է Ղամբարյանը։

Հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ Համազգային թատրոնի դերասանները թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանին հայտարարեցին, որ չեն ցանկանում իր հետ աշխատել, պահանջում են նրա հրաժարականը

Մի քանի օր առաջ Չալդրանյանը հրաժարվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, բայց քանի որ նա դեռ թատրոնի տնօրենն է, որոշեց իր փոխարեն նշանակել ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին։ Դերասանները դեմ են նաև այս որոշմանը։

Գլխավոր թեմաներ