18:45 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Արսեն Թորոսյան
© Sputnik / Asatur Yesayants.

Թորոսյան. «Ավելի լավ է` ունենանք լավ սանավիացիա, քան ամեն մարզում շատ մեծ հիվանդանոց»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
9010

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում առողջապահության համակարգի զարգացման կոնցեպցիոն նոր մոտեցում է ներկայացրել:

«Դեռ մինչ նախարար դառնալս շատ եմ խոսել, որ մեզ՝ Հայաստանի Հանրապետությանը, ավելի լավ է ունենալ լավ սանավիացիա, քան ամեն մարզային կենտրոնում ունենալ մի հատ մեծ հիվանդանոց»: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով` նախարարությունն այս նպատակով գործընթաց է նախաձեռնել, որի արդյունքում պետությունը ծառայություններ կպատվիրի մասնավոր կազմակերպությանը:

«Պետությունը չի գնելու ուղղաթիռ, որովհետև շատ դժվար է այն սպասարկելը, լիցենզավորելը, միջազգային թույլտվություններ ստանալը»,- ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

Թորոսյանը մանրամասնեց, որ այս ամենի արդյունքում հեռավոր շրջաններից տեղափոխվող հիվանդը տեղափոխման համար հավելյալ վճարում ստիպված չի լինի անել: Նախարարը զրույցում ներկայացրեց նաև նոր մոտեցման այլ մանրամասներ:

Գլխավոր թեմաներ