10:40 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Ատոմ Մարգարյան
© Sputnik / Karen Yepremyan

Մարգարյան. «Ներդրողների մոտ հակասական են քաղաքական զարգացումների ազդեցությունները»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
2710

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է արտաքին ներդրումների անհրաժեշտության մասին։

Մարգարյանը կարծում է, որ Հայաստանի պես երկրները հիմնական շեշտադրումը պետք է կենտրոնացնեն արտաքին ներդրումների, ընդ որում` ուղղակի ներդրումների վրա, և քաղաքականությունն էլ պետք է իր գործիքներով ուղղված լինի դրան

«Ներդրողների մոտ հակասական է քաղաքական զարգացումների ազդեցությունները։ Մի կողմից ռիսկերի որոշակի մաս կա` կապված ստվերային պայքարի հետ, որը բնականաբար որոշակի իրավական խնդիրներ է ստեղծել։ Մյուս կողմից անորոշությունների մակարդակն է բարձրացել։ Բնական է, որ այս իրավիճակում ներդրողները վերապահ են եղել ներդրումների իրենց ծրագրերը իրականացնելիս»,– ասում է տնտեսագետը։

Վերջին տվյալներով` օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը դեպի Հայաստան աճել է 4.8 տոկոսով` կազմելով 59,8 միլիարդ դրամ։

Գլխավոր թեմաներ