09:26 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01

Թաթոյան. «Ռոբերտ Քոչարյանը որևէ դժգոհություն չի հայտնել ՔԿՀ ծառայողների վերաբերմունքից»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (417)
191 0 0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է կալանավայրում գտնվող ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Արման Թաթոյան

«Այցելել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մենք առանձնազրույց ենք ունեցել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը», - ասաց Թաթոյանը։

Պաշտպանի խոսքով` առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ են նախապատրաստել։

Հարցին, թե կոնկրետ ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը, Թաթոյանը պատասխանեց.

«Այս պահին չեմ կարող բարձրաձայնել, որովհետև քննարկման ընթացակարգ է գնում, և ես պարտականություն ունեմ նաև երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը։ Կապի մեջ ենք նաև Քոչարյանի փաստաբանների հետ»։

Թաթոյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի համար որևէ նշանակություն չունի, թե մարդը ինչի համար է մեղադրվում կամ այն հասարակական ընկալումները, որ կան այդ մարդու հետ կապված։

«Ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը։ Ոչ թե աշխատում եմ ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ կատարում եմ իմ գործառույթը։ Դա միշտ է եղել այդպես, և այդպես են արել մարդու իրավունքների բոլոր պաշտպանները», - ասաց նա։

Պաշտպանը նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը  քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքի հետ կապված որևէ դժգոհություն չի հայտնել։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (417)

Ըստ թեմայի

Քոչարյանը ԱԱԾ հարևանությամբ «Կենտրոն Երևան» ՔԿՀ շենքում է
Վանեցյանի անձնական խոսակցություններն ու գրագրությունները կցվել են գաղտնալսման քրգործին
Միայն Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել քվեարկությանը
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Արման Թաթոյան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ