10:38 18 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.81
  • GBP625.67
  • EUR553.43
  • RUB7.30
Դավիթ Պիպոյան
© Sputnik / Asatur Yesayants

Պիպոյան. «Նոր տարվան հաջորդում է սթրեսը, օրգանիզմին անհրաժեշտ է հանգիստ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
37 0 0

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում խորհուրդներ է ներկայացրել՝ ինչպես թոթափել Նոր տարվա ընթացքում ձեռք բերված սթրեսը:

Շատերին կարող է թվալ, թե տոնական օրեր էին հանգստացել ենք, իրականում՝ այն, ինչ մենք ենք արել, բավականին հեռու է օրգանիզմի համար հանգիստ լինելուց: Sputnik Արմենիայի եթերում, անդրադառնալով հետտոնական ծանրաբեռնվածությանը, ասել է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

«Դուք գուցե հանգստացել եք, բայց աղեստամոքսային տրակտին ոչ միայն տանջել եք, այլ մի լավ կտտանքների եք ենթարկել։ Նոր տարվան հաջորդում է օրգանիզմում առաջացած սթրեսը, որից հետո օրգանիզմին անհրաժեշտ է ռելաքս»,- ասել է Պիպոյանը:

Դրա համար մասնագետն առաջարկում է մեծ քանակությամբ ջուր ու թեյ խմել, անցնել սովորական աշխատանքային  առօրյայի, սնվել ճիշտ ռեժիմով՝ օրը 3 անգամ, ուտել հիմնականում միրգ-բանջարեղեն և զբոսնել:

 

 

 

 

 

Գլխավոր թեմաներ