21:37 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60

Բիչախչյան. «Միգրացիոն հոսքերը կառավարելու համար պետք չէ առանձնացնել ըստ ազգությունների»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Միգրացիոն հոսքերը կառավարելու հարցում պետք չի առանձնացնել մարդկանց ըստ ազգությունների։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ Միգրանտը ներկայացնում է երկիր այցելելու նպատակը, վարչությունը ստուգում է դրա իսկությունը։

Մնացական Բիչախչյան

«Իսկ եթե աշխատանքի նպատակով է բնակվելու ՀՀ–ում, ներկայացնում է աշխատանքային պայմանագիր, կատարվում են համապատասխան ստուգումներ մեր համապատասխան ծառայությունների կողմից։ Եթե պարզվում է, որ նրանց ներկայացրածը չի համապատասխանում իրականությանը, բնականաբար, դիմումը մերժվում է։ Կամ եթե միգրանտը սովորելու նպատակ ունի, ներկայացնում է ուսումնական հաստատության կողմից տրված ուսումնառությունը հիմնավորող փաստաթուղթը, որի ստուգումից հետ նրա դիմումը կամ բավարարվում, կամ մերժվում է»,– ասաց Բիչախչյանը։

Անդրադառնալով աղմուկին, թե Հնդկաստանի քաղաքացի աշխատանքային միգրանտներ շատ կան Հայաստանում` Բիչախչյանը այն կապեց վիզայի ընթացակարգի հեշտացման հետ։ Այս պահի դրությամբ Հնդկաստանի քաղաքացիները մուտքի վիզա ստանում են սահմանային անցման կետում և սահմանված կարգով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն։

 

 

 

Գլխավոր թեմաներ