14:48 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Հրանուշ Խառատյան
Բուն TV

Խառատյան. «Իշխանությունը պետք է հնդիկների գալու հետ կապված հստակ դիրքորոշում արտահայտի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
32610

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստան եկող հնդիկների մասին։

Նա նորմալ է համարում, որ հնդիկները գալիս են Հայաստան։

«Նորմալ է, որ գալիս են, նորմալ է, որ աշխատանք են փնտրում։ Բայց դա մի պրոցես է, որը պետք է նաև իշխանության հետ կարգավորված լինի»,– ասում է Խառատյանը։

Նրա խոսքով` հասարակությունը պետք է իմանա` ովքեր են գալիս, գուցե նրանցից ոմանք հանցագործներ են կամ հիվանդ մարդիկ։ Ազգագրագետը բնական է համարում, որ հասարակությունն այս առնչությամբ հարցեր է բարձրացնում։

«Բնական է, որ այդ հարցերը առաջանում են, անբանական է, որ այդ հարցերը չունեն բացատրություն»,– ասում է նա։

Ըստ Խառատյանի` իշխանությունը պետք է շատ հստակ դիրքորոշում, վերաբերմունք, մոտեցում արտահայտի այս հարցում։

Գլխավոր թեմաներ