09:35 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Վիգեն Հակոբյան
© Sputnik / Aram Nersesyan

Հակոբյան. «Տրամաբանական կլինի, որ Սերժ Սարգսյանն էլ զիջի իր տեղը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
167 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ անհաջողություն գրանցած քաղաքական ուժերը պետք է վերլուծեն իրենց սխալները և նախևառաջ փոխեն իրենց նոմենկլատուրան։

Իշխանափոխությունից հետո և ընտրությունների արդյունքում ձևավորվեց իշխանության, բայց ընդդիմադիր դաշտը, ըստ էության, շարունակում է վակուումի մեջ մնալ, և պարզ է, որ այդ դաշտը մոտակա ամիսների ընթացքում համալրվելու է նաև նոր քաղաքական ուժերով։ Sputnik Արմենիային եթերում այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Թե՛ ՀՅԴ–ն, թե՛ ՀՀԿ–ն կանգնած են ռեբրենդինգի առջև։ Այնտեղ պետք է հստակ վերլուծեն, թե ինչն էր իրենց քաղաքական անհաջողության պատճառը։ Նախևառաջ պետք է փոխվի այդ կուսակցությունների նոմենկլատուրան։ Այն քաղաքական գործիչները, որոնք իրենց քաղաքական ուժերին տապալման հասցրին, պիտի իրենց տեղը զիջեն նորերին կամ նրանց, ում հասարակությունն ավելի նորմալ է վերաբերվում»,– ասում է նա։

Հակոբյանի խոսքով` շատ տրամաբանական կլիներ, որ Սերժ Սարգսյանն էլ զիջեր իր տեղը նոր կամ համեմատաբար նոր դեմքի։

«Որովհետև եթե նա շարունակում է գլխավորել ՀՀԿ–ն, ապա հանրապետականները ինչ մեսիջներ էլ ուղարկեն հասարակությանը, ինչ ռեբրենդինգ ու ֆասադային փոփոխություններ էլ անեն, միևնույն է` ընկալվելու են որպես Սերժ Սարգսյանի կուսակցություն»,– ասում է նա։

թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ