01:56 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Մնացական Բիչախչյան
© Sputnik / Asatur Yesayants

Բիչախչյան. «Եթե որևէ մեկը տղայի անունը փոխում է աղջկա անունով, իր խնդիրն է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
125 0 0

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրում է, թե ինչպես է տղամարդը կնոջ անունով անձնագիր ստացել։

Սոցցանցերում տարաբնույթ քննարկման թեմա է դարձել տեղեկությունն այն մասին, որ տրանսգենդերը կնոջ անունով անձնագիր է ստացել։ Բիչախչյանի խոսքով` անձը արական սեռի է եղել, դիմել է ՔԿԱԳ և անհատական տվյալների փոփոխության հիմքով նոր անձնագիր ստանալու դիմում է ներկայացրել։

«Օրենքով սահմանված կարգով դիմել է, փոխանակել է անունը և ստացել է փոխանակված տվյալներով նոր անձնագիր»,– ասում է Բիչախչյանը։

Նրա խոսքով` համացանցում հրապարակված անձնագրում ներկայացված իգական սեռը փոտոշոպ են արել։

 

Գլխավոր թեմաներ