15:25 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Ատոմ Մարգարյան
© Sputnik / Aram Nersesyan

Մարգարյան. «178 միլիոն դոլարի ներդրումից պարտքի գործիքներին հատկացվել է 13 մլն դոլար»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
8320

Հոկտեմբերին ներդրումների վերաբերյալ թվեր հրապարակվել են, որտեղ փաստվում էր, որ 2018–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին 2017թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ուղղակի ներդրումներն աճել են 4.8 տոկոսով։

Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի ներդրումների ավելացման մասին հայտարարությունը` Sputnik Արմենիայի եթերում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Վերջին ամիսներին այդ 50 տոկոսանոց աճը արձանագրվել է, բայց մի դիտարկում կա. պետք է բացել փակագծերը, որը վերաբերում է ֆինանսական պարտավորությունների ստանձնման կառուցվածքին։ Այնտեղ 2 հոդված կա, որոնք ներկայացնում են ընդհանուր պատկերը։ Առաջինը բաժնետիրական կապիտալին և ներդրումային ֆոնդերում մասնակցությունն է։ Այստեղ 3–րդ եռամսյակի 75,5 միլիոն դոլարից մոտավորապես 55 միլիոնը հենց այս հոդվածին է բաժին ընկնում, իսկ մյուսները պարտքի գործիքներն են։ Սա նշանակում է, որ այն ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարել, պարզապես բաժնետոմսեր են թողարկել»,–ասում է Մարգարյանը։

Տնտեսագետի խոսքով`եթե նայենք 9 ամսվա կտրվածքով` կատարվել է 178 միլիոն դոլարի ներդրում, որից պարտքի գործիքներին հատկացվել է ընդհանուր առմամբ 13 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։

Գլխավոր թեմաներ