Ինգա Զարաֆյան
«Երևանի կենտրոնում մենք գրեթե գետ չենք տեսնում, որ կարողանանք գնահատական տալ, թե ինչ վիճակում է գետը։ Ոչ ոք չի տալիս հստակ գնահատական` գետում աղբի կուտակում կա, թե ոչ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զարաֆյանը։
Բնապահպանը կարծում է, որ Գետառի փակումը նաև վտանգավոր է հնարավոր սելավների դեպքում։ Ուժեղ անձրևների պարագայում, անձրևաջրերը կարող են դուրս հորդել նեղացված տարածքներից։