13:52 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Նաիրա Զոհրաբյան. ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
© Sputnik / Asatur Yesayants

Զոհրաբյան. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության առաջնահերթությունները չեն փոխվել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
78 0 0

ԱԺ պատգամավոր, խորհրդարանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է եվրոպական հարթակներում Հայաստանի հիմնական առաջնահերթությունների մասին:

Ես կարծում եմ, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ԵԽԽՎ-ում մեր հիմնական առաջնահերթությունները չեն փոխվել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը նախորդ՝ 6-րդ գումարման խորհրդարանում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր հիմնական առաջնահերթությունը լինելու է անել  առավելագույնը Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու համար, Հայաստանում խոսքի ազատությունը պաշտպանելու համար և թույլ չտալը որևէ շեղում այն արժեքներից, որոնք ընկած են Եվրոպայի խորհրդի ստեղծման հիմքում»,-ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Նա նաև շեշտեց, որ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը Արցախյան հիմնախնդիրը, տարաբնույթ մանիպուլյացիաների միջոցով, հանի ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ենթակայությունից:

Ըստ թեմայի

Տղամարդկանց ռեպլիկները չեմ մեկնաբանում. Զոհրաբյանը պատասխանեց ադրբեջանցի գործընկերոջը
Հայ տրանսգենդերն ունի իրավունք, որից օգտվել է. տրանսգենդերի կռիվը հասավ ԱԺ

Գլխավոր թեմաներ