09:16 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Արքմենիկ Նիկողոսյան

Նիկողոսյան. «Փաշինյանը միշտ աչքի է ընկել ժամանակակից գրականությունը քարոզելով»

© Photo : provided by Arqmenik Nikoghosyan
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
35320

Գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնած գրքերի, գործադիրի քայլի կարևորության մասին։

Ըստ Նիկողոսյանի` Նիկոլ Փաշինյանը միշտ աչքի է ընկել ժամանակակից գրականությունը քարոզելով, ինչը շատ ողջունելի է։

«Գրքերը, որոնք ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանը, ընդամենը 1 տոկոսն են այն հետաքրքիր գրքերի, որոնք վերջին տարիներին ստեղծել են հայ ժամանակակից գրողները։ Փաշինյանն ընտրել է հատկապես երիտասարդ գրողների գրքեր, որոնք ամենաշատ աջակցության կարիքն ունեն այս փուլում, նոր են մտել գրականություն, որոնք նաև ընթերցվելու կարիք ունեն»,-համոզված է գրականագետը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր Facebook սոցիալական ցանցում գրել էր, որ նոր գրքեր է գնել։ Փաշինյանը հրապարակել է նաև մի լուսանկար, որում պատկերված էին Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ա. Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները, Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», Նորայր Սարգսյանի «Չինական պատ», Արթուր Մեսրոպյանի «Թռչող տունը», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գրքերը։

Գլխավոր թեմաներ