13:18 20 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Հայկ Մանասյան
© Sputnik / Asatur Yesayants

Մանասյան. ««Նիկոլ», «Դուխով». քանի սա ակտուալ է, այս անվանումներով ապրանքը վաճառվելու է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Հայկական իրականության համար նորություն էր, աշխարհում՝ ոչ. «Պուտինկա», «Ելցին»: Խոսելով «Նիկոլ», «Դուխով» և նման անվանումներով կամ նկարներով ապրանքների մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց բիզնեսի խորհրդատու Հայկ Մանասյանը և վերհիշեց 90-ականները, երբ խանութներում Ռուսաստանի ղեկավարների անվանումներով ապրանքների պակաս չկար:

«Այդպես է հիմա Հայաստանում: Հեղափոխությունից հետո գլխարկներն ու շապիկներն էին, հիմա արդեն «Վարչապետ» անվանմամբ թավշյա օղի կա վաճառքում: Վարչապետի կերպարը գրավիչ է ,տեղի ունեցածը՝ ոգևորող: Քանի թեման ակտուալ է, հեղափոխական խորհրդանիշերով ապրանքները վաճառվելու են: Դրանք կարող են չվաճառվել, ավելին՝ անգամ  վերանալ ցուցափեղկերից, եթե օրերից մի օր մերժվեն այդ գաղափարները»,–ասում է Մանասյանը:

Բիզնեսի խորհրդատուն արտադրողներին խորհուրդ է տալիս, որ այնպես անեն, որ թավշյա օղին գոնե լավ խմվի:

 

Գլխավոր թեմաներ