06:40 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Դավիթ Բաբայան
© Sputnik / Asatur Yesayants

Բաբայան. ««Լյուբիմչիկ» կամ ֆավորիտ չկա, բայց թեժ և հետաքրքիր ընտրություններ են սպասվում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
293 0 0

Արցախի նախագահի մամուլի քարտուղարը Sputnik Արմենիայի եթերում խոսել է 2020թ–ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարի մասին։

Արցախում 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններ են, բայց պայքարը, կարելի է ասել, սկսվել է։ Արդեն իսկ կան 4 հստակ թեկնածու, որոնք ոչ պաշտոնական սկսել են նախընտրական պայքարը: 4-ից երկուսն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ առաջադրվելու են որպես նախագահի թեկնածու։

«Արցախում բոլորը գիտեն` ով ով է։ Չի կարող մեկը լինել ավազակ, բայց գա, ներկայանա որպես սուրբ։ Չկա որևէ ֆավորիտ, չկա «լյուբիմչիկ», բայց թեժ և հետաքրքիր ընտրություններ են սպասվում»,- ասում է Արցախի նախագահի խոսնակ, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Նա շեշտում է՝թեկնածուներից ամեն մեկն ունի իր ընտրազանգվածը, և միայն Արցախի ժողովուրդն է լինելու վերջնական պատասխանը տվողը։

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» մասնակցելու է 2020-ի նախագահական ընտրություններին՝ առաջադրելով ԼՂՀ ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանի թեկնածությունը:

«Ազատ հայրենիք» կուսակցությունն ևս մասնակցելու է ընտրություններին՝ առաջադրելով կուսակցության ղեկավար, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։

2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

թեգերը:
Արցախ, Դավիթ Բաբայան

Գլխավոր թեմաներ