12:48 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Ալեն Ղևոնդյան

Ղևոնդյան. «ՀՀ ԱԺ նախագահի ելույթը ՌԴ Դաշնային խորհրդի նիստում բավականին մեսիջաշատ էր»

© Sputnik / Aram Nersesyan
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (126)
235 0 0

Արարատ Միրզոյանի ելույթի ընդհանուր օրակարգը տեղավորվում է հայ-ռուսական հարաբերությունների ներկա պրիզմայում։ Խոսելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նիստում ՀՀ ԱԺ նախագահի ելույթի մասին` Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նիստում բավականին մեսիջաշատ էր»,- նկատում է Ալեն Ղևոնդյանը։ Քաղաքագետի խոսքով`Միրզոյանի ելույթը մի քանի քաղաքական ենթատեքստեր ուներ, որոնցում արձանագրվում էր հայ-ռուսական հարաբերությունների անփոխարինելիությունը գոնե այս հանգրվանում։

«Դա հստակ ուղերձ էր ռուս գործընկերներին, որ գոնե այս փուլում, կամ առհասարակ, նրանց հետ գործակցությունը Հայաստանի համար ռազմավարական է, և որևէ հանգամանք ի զորու չէ փոխել այն»,-ընդգծում է Ալեն Ղևոնդյանը։

Ըստ քաղաքագետի, Ռուսաստանը ռեգիոնում իր քաղաքականությունն ավելի շատ կառուցում ու կապում է տարածաշրջանային շահերի ու հետաքրքրությունների հետ, իսկ Հայաստանը շարունակում է մնալ այդ հետաքրքրությունների առաջատար դիրքերում։ Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը, ելնելով օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողություններից, շահագրգիռ է գործակցել Ռուսաստանի հետ և դա իրականացում է տարիներ շարունակ` Հայաստանի անկախությունից ի վեր։

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (126)
թեգերը:
Արարատ Միրզոյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ