07:47 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Արմեն Աշոտյան
Asatur Yesayants

Աշոտյան. «Սա մարդկանց յուրայինների և օտարների բաժանելու հետևանք է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
81 0 0

«Պահանջում եմ իրավապահ մարմիններին արձագանքել ու կանխել Հայաստանում «փողոցային ժողովրդավարության» նման դրսևորումները։ Սա մարդկանց յուրայինների և օտարների բաժանելու հետևանք է», – Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Ռեստարտ» շարժման ակտիվիստների հարձակմանը բլոգեր Նարեկ Մալյանի վրա։

Աշոտյանի խոսքով` Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով խրախուսում է ամենաթողության ու անարխիայի մթնոլորտը։

«Հայաստանում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել։ Երեկվա հարձակումը չէր լինի, եթե ժամանակին իրավապահ մարմինները խիստ գնահատական տային Մարալիկում տեղի ունեցած հարձակմանը», – նկատել է Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահի կարծիքով` երեկվա միջադեպը Երևանի պետական համալսարանի ռեկտորի հանդեպ ապօրինությունների հետևանքն է։

թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, Արմեն Աշոտյան

Գլխավոր թեմաներ