07:05 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Սիբիլ
© Photo : provided by Sibil

Սիբիլ. «Այստեղ հայկական տարազներով հազարավոր մարդիկ վանկարկում են` կեցցե Հայաստանը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
28110

Պոլսահայ երգչուհի Սիբիլը մասնակցել է Բրազիլիայում անցկացված կառնավալին և իր տպավորությունները պատմել Sputnik Արմենիային։

Երգչուհի Սիբիլը պաշտոնապես հրավիրված էր Բրազիլիայում անցկացվող կառնավալին: Նա եղել է կառքում, որը գլխավորել է հայկական շքերթը։ Սիբիլը Բրազիլիայից դուրս ապրող առաջին հայն էր, որը պաշտոնապես մասնակցել է կառնավալին: 

«Ինձ համար շատ հուզիչ է գտնվել Բրազիլիայում, մասնակցել կառնավալին և գլխավորել հայակական կառքը։ Հազարավոր մարդիկ հայկական տարազներով  վանկարկում են`կեցցե Հայաստանը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երգչուհին։ 

Սիբիլը նշեց, որ սա լավ առիթ էր, որ մեկ անգամ ևս ամբողջ աշխարհում լսեն Հայաստանի անունը․ 140 երկիր ուղիղ եթերում հետևել է կառնավալին և մեկ ժամ շարունակ լսել մեր պատմությունը՝ սկսած Նոյից մինչև Շառլ Ազնավուր։

Գլխավոր թեմաներ