15:11 21 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Արսեն Մկրտչյան
© Sputnik / Asatur Yesayants

Մկրտչյան. «Մանվել Գրիգորյանի վիճակը կալանավայր տեղափոխվելուց հետո ավելի է վատացել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (201)
10810

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Գրիգորյանի առողջության մասին։

Մկրտչյանը նշեց, որ արդեն երեք օր է` գեներալ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է կալանավայր, որտեղ նրա առողջական վիճակն ավելի է վատացել։

Չնայած դրան, փաստաբանի խոսքով, կալանավայրի վարչակազմն արել է առավելագույնը՝ գեներալի առողջական վիճակի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Թեև անկախ կալանավայրում գործադրված ջանքերից, դրանք բավարար չեն, որ հիվանդությունը չզարգանա»,- ընդգծեց Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմը ստացել է իր օրինակները, ծանոթանում է գործին և առաջիկայում կարվեն համապատասխան միջնորդություններ։

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (201)

Ըստ թեմայի

Ովքեր և ինչ են գողացել Մանվել Գրիգորյանի տղայի տնից. ոստիկանության տեսանյութը
Ի՞նչն է կապում գեներալ Մանվել Գրիգորյանին ու գնդակահարված Մխիթար Համբարձումյանին
Մանվել Գրիգորյանն այլևս «Նաիրի» բուժկենտրոնում չէ
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ