07:50 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Սուրեն Սարգսյան
© Sputnik / Aram Nersesyan

Սարգսյան. Մտահոգիչ կլինի, եթե Ադրբեջանը ոչ թե ռազմական, այլ երկակի նշանակության սարքեր գնի

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Բաքվին ինքնաթիռներ, տիեզերական տեխնոլոգիաներ ու արբանյակներ վաճառելու ամերիկյան քայլի մասին։

Սարգսյանի խոսքով` պաշտոնական Երևանը չի կարող խոչընդոտել ԱՄՆ–ի ու Ադրբեջանի համագործակցությունը ավիացիայի ու տիեզերքի ոլորտում։

«Հայաստանը դրա համար չափազանց քիչ ռեսուրս ու հնարավորություն ունի»,- ասում է նա։

Ըստ քաղաքագետի խոսքով` թեև նշված արտադրանքը պաշտոնապես քաղաքացիական նշանակություն ունի, չի կարելի բացառել, որ ապագայում Բաքուն կսկսի երկակի նշանակության տեխնոլոգիաներ գնել։

«Շատ ավելի մտահոգիչ կարող է լինել, որ Ադրբեջանը ձեռք բերի ոչ թե ռազմական, այլ երկակի նշանակության սարքավորումներ, որոնք հետագայում կարող է վերափոխել ռազմական նշանակության տեխնիկայի»,- ասում է Սարգսյանը։

Նա հիշեցնում է քաղաքացիական նշանակության ինքնաթիռների օրինակը, որոնք ԱՄՆ-ից ձեռք բերելով ու ձևափոխելով` Բաքուն ներառել էր իր Զինված ուժերում։

թեգերը:
Ադրբեջան

Գլխավոր թեմաներ