08:33 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
Ջոնի Մելիքյան
© Sputnik / Aram Nersesyan

Մելիքյան. «Հնարավոր է`Զուրաբիշվիլին բարձրացնի Հայաստանի հետ սահմանների դեմարկացիայի հարցը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Վրաստան համագործակցություն (62)
72 0 0

Հայ-վրացական հարաբերություններն այսօր բավականին պոտենցիալ ունեցող, դինամիկ զարգացող հարաբերություններ են, որոնք կարիք ունեն ավելի ակտիվացման ու խորացման:

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը` խոսելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու Հայաստան առաջիկա այցի մասին։

«Վրաստանի նախագահը Բաքվում կոշտ հայտարարություն է արել՝ կապված արցախյան հակամարտության կարգավորման հետ և կփորձի Երևանում ինչ-որ ձևով բալանսավորել իր խոսքը»,–կարծում է Մելիքյանը։

Նրա խոսքով` չի բացառվում, որ իր այցի ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին բարձրացնի Հայաստանի հետ սահմանների դեմարկացիայի հարցը, և Հայաստանի շահերից է բխում, որ այդ հարցը վերջնականապես փակվի։

Ջոնի Մելիքյանի խոսքով, Վրաստանի նախագահի այցից ավելին սպասել չարժե, քանի որ այցն ավելի շատ ճանաչողական բնույթ ունի։

թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (62)
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ