11:43 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Նարե Արամյան
© Sputnik / Asatur Yesayants

Արամյան․ «Կենդանիների նկատմամբ դաժանությունը Հայաստանում չի դադարում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին մի քանի օրերին Հայաստանի տարբեր համայնքներում, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում շների ոչնչացման հարցին։

Նարե Արամյանը համոզված է, որ խնդիրը թաքնված է օրենսդրության բացակայության մեջ։

«Կենդանիների նկատմամբ դաժանությունը Հայաստանում չի դադարում։ Եղած կցկտուր օրենսդրական փաստաթղթերը, որ ունենք, այսօր ավելի են խանգարում ոլորտի կարգավորմանը։ Ակներև է նաև ոստիկանության բացարձակ անգործությունը։ Բացի այդ, մենք չունենք այն մարմինը, որը պատասխանատու լինի ոլորտի համար»,- նշում է նա։

Ըստ Արամյանի` իրենց պարզ պահանջը` ստեղծել կառավարությանն առընթեր կենդանիների պաշտպանության մեկ առանձին մարին, որը պատասխանատվություն կունենա և կվերահսկի բոլոր գերատեսչությունների աշխատանքը, մինչև օրս որևէ արձագանք չի ստացել։

«Այն աշխատանքը, որը պետք է արվի կենդանիների պաշտպանության ոլորտում, պահանջում է մասնագիտական, փորձագիտական մոտեցում, և դրա համար պետք է ներգրավել իրավապահ համակարգի, արտակարգ իրավիճակների ոլորտի մասնագետներին և բոլոր նրանց, ովքեր կարող են կարգավորել հասարակության հարաբերությունները կենդանիների հետ»,– նշում է նա։

Արամյանը վստահեցնում է, որ կենդանիների պաշտպանությանն ու օրենսդրական դաշտը կարգավորելուն ուղղված ջանքերը շարունակելու են. ԱԺ–ում արդեն սկսել են քննարկումները։

Ըստ թեմայի

Ընտանի և թափառող կենդանիների հիմնահարցերը. Sputnik-ի հյուրը Օվսանա Հովսեփյանն է
Երևանում թափառող շների հարցը լուծվում է. կենդանիների վնասազերծման կենտրոն է ստեղծվում
Թափառող շների ստերջացման հարցում կօգնի Կենդանաբանական այգին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ