22:19 26 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Մխիթար Ասլանյան
© Photo : provided by Mkhitar Aslanyan

Ասլանյան․ «Հարկերի 60 տոկոսով բարձրացումը կհանգեցնի բանկերի մոնոպոլիզացիայի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Տնտեսագետ, ԵՊՀ դասախոս, «Լոմբարդ Սթրիթ» ՍՊԸ–ի տնօրեն Մխիթար Ասլանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացման թեմայի շուրջ։

Մխիթար Ասլանյանը նշում է, որ կառավարության այս որոշման հետևանքով շուկան կգնա մոնոպոլիզացման, բանկերը կդառնան մոնոպոլ։

«60 տոկոս թանկացումը նշանակում է, որ շուկայից դուրս են մնալու գրավատներն ու փոխանակման կետերը` ֆինանսական շուկայում բանկերին թողնելով մոնոպոլ դիրքում։ 60 տոկոս թանկացումը նշանակում է, որ ո՛չ գրավատները, ո՛չ փոխանակման կետերը ֆինանսական գործունեություն ծավալելու հնարավորություն չեն ունենալու»,- նշում է Ասլանյանը։

Նրա գնահատմամբ` շատ թվով գրավատները դեռ չեն նշանակում, որ վերահսկողությունը թույլ է։ Ամենակարևոր վերահսկողությունը մրցակցությունն է, եթե կան մրցակիցներ՝ բանկերը, գրավատները և շուկայի մյուս մասնակիցները մրցում են և փորձում են ծառայություններն ավելի լավ մատուցել։

«Մրցակցության վերացմամբ, բանկերը կունենան շուկայում մոնոպոլ դիրք և կսկսեն ավելի թանկ վարկեր առաջարկել, և տեղին չէ հիմնավորումը, թե ԿԲ-ն թույլ չի տա։ Հիմա էլ բանկերը ցածր տոկոսադրույքներով միջազգային կառույցներից բերում են վարկեր և թանկ տրամադրում են բարձր գներով, ԿԲ-ն դա հիմնավորում է բանկերի ռիսկայնությամբ։ Եվ ոչինչ չի խանգարի ԿԲ-ին մյուս բոլոր դեպքերում բարձր վարկերը հիմնավորել նույն ռիսկի գործոնով»,– ասում է տնտեսագետը։

Ասլանյանի կարծիքով` գրեթե բոլոր գրավատներն ու փոխանակման կետերը կփակվեն, կմնան միայն ավելի խոշորները, որոնք հետագայում, չդիմանալով բանկերի հետ մրցակցությանը, դուրս կմղվեն շուկայից։

ՀՀ կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ ավելացնել տարեկան վճարվող պետական տուրքը գրավատների և փոխանակման կետերի համար։ Այսինքն` նախագիծը կյանքի կոչվելու դեպքում գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 000 դրամի փոխարեն 3 մլն դրամ պետտուրք։ Նախագիծն առաջարկել է Կենտրոնական բանկը (ԿԲ) ու նաև սահմանել, որ բանկերի 3 մլն պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ։

Գլխավոր թեմաներ