19:47 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Երվանդ Բոզոյան
© Sputnik / Asatur Yesayants

Բոզոյան․«Բանակցությունները որևէ այլ հարթակ տեղափոխելը Հայաստանի համար վտանգավոր է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (238)
71 0 0

«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն այլ հարթակ տեղափոխելու առաջարկը քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում համարեց վտանգավոր։

 

«Բանակցությունները որևէ  այլ հարթակ տեղափոխելը Հայաստանի համար վտանգավոր է։ ՄԱԿ-ը վտանգավոր է, Եվրամիությունը վտանգավոր է․այդ կառույցներից դրական որևէ բան չենք ստացել։ Ես կարծում եմ այն ֆորմատը, որ կա` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, մեզ համար  ամենահարմար տարբերակն է»,- ասել է Բոզոյանը:

Քաղաքագետը հիշեցրել է, որ հենց Ադրբեջանն է մշտապես փորձում բանակցությունները տեղափոխել ՄԱԿ, քանի որ և՛ այս կառույցում, և՛ Եվրամիութունում Ադրբեջանն ունի լուրջ աջակցություն։ 

«ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունները կարող են ավելի վտանգավոր լինել Հայաստանի համար։ ՄԱԿ- ում մահմեդական երկրները շատ են, նրանց գործոնը մեծ է, և  Ադրբեջանը ավելի շատ ռեսուրս ունի կոնսոլիդացնելու տարբեր տիպի երկրներին իր շուրջը»,-ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը ծավալուն հարցազրույց էր տվել և հայտարարել, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի բանակցությունները պետք է դադարեցվեն, դրանք ոչ թե  կարգավորման համար են,  այլ բանակցություններ են կապիտուլյացիայի համար և չեն բխում Հայաստանի ու Ղարաբաղի շահերից։ Կոլերովը առաջարկել է բանակցությունները շարունակել ՄԱԿ-ի հովանու ներքո։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (238)
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ