Անահիտ Բախշյան․ «Գովազդն արգելելով՝ արտագրությունը չի վերանա»
«Գովազդը արգելելը գուցե դժվարացնի, բայց չի վերացնի արատավոր երևույթը։ Մենք պետք է յուրաքանչյուր ուսանողի հասկացնենք,ո ր դա սխալ է և գտնենք ձևը, որ ստուգողը հասկանա` ուսանողը ինքն է գրել, թե արտագրել է»,–ասել է Բախշյանը։
Ըստ կրթական հարցերով մասնագետի՝ խնդրի համակարգային լուծումը գիտելիքների ստուգման մեթոդի մեջ է։
Տիկին Բախշյանի կարծիքով՝ դասախոսը չպետք է վերցնի թուղթը՝ կուրսայինը կամ ռեֆերատը և ստորագրի։ Ուսանողը պետք է խոսի, պատմի, ներկայացնի իր գրածը։ Գիտելիքների ստուգման մեթոդները պետք է ամբողջությամբ վերանայել և փոխել։