11:18 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Թադևոս Ավետիսյան
© Sputnik / Aram Nersesyan

Ավետիսյան․ «Բյուջեի դրվագային ավելացնումները տնտեսական ռիսկ են պարունակում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (709)
36 0 0

Կարևոր է հասկանալ , թե սա տնտեսության վրա ինչ բեռ կհանդիսանա և պետք է հասկանալ այդ քաղաքական հայտարարության հիմքերը։ Sputnik Արմենի հետ զրույցում ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ մեկնաբանելով վարչապետի՝ 40 միլիարդ դրամով պետբյուջեն գերակատարելու հայտարարությունը։

«Դրվագային ավելացնումները  տնտեսական ռիսկ ունեն և կարող են տարբեր ոլորտներում շոկ առաջացնել։ Պետք է հասկանալ այդ լրացուցիչ 40 միլիարդը, որ պետք է հավաքագրվի, տնտեսական աճի արդյունքում է լինելու , թե հարկային վարչարարության խստացման արդյունքում»,- նշեց Ավետիսյանը։

Ըստ տնտեսագետի՝ կարևոր է նաև հասկանալ, թե այս հայտարարությունը տնտեսության վրա ինչ բեռ կհանդիսանա և որ ոլորտներից կհավաքվի այդ լրացուցիչ գումարը։ Մի բան է, երբ փոքր և միջին ձեռնարկատիրության տարբեր ոլորտների հաշվին է հավաքվելու, մի այլ բան,  եթե, օրինակ, արտահանման աճի արդյունքում։

«Պետք է հասկանալ՝  այդ ինչ փոխվեց. 2 ամիս առաջ, երբ կառավարությունը ներկայացնում էր ծրագիրը, այդ 40 միլիարդի տեղը չգիտե՞ր,  թե կառավարությունը պահել էր դա  քաղաքական նպատակներով պատեհ առիթով ներկայացնելու համար»,- ասում է տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ մի  քիչ անհասկանալի է, թե ինչու հիմա կառավարությունը խոսեց այդ գումարից, երբ կարող էր 2019թ-ի բյուջեն ներկայացնելու  ժամանակ 150 միլիարդի փոխարեն 200 միլիարդ նշել։ 

Ըստ տնտեսագետի՝ կամ սխալ են գնահատել հնարավորությունները, կամ մի նոր բացահայտում է եղել։

Ավետիսյանն հույս ունի, որ հայտարարված 40 միլիարդը կունենանք՝  առանց վնասելու տնտեսությանը, և գումարները կուղղվեն սոցիալական խնդրեի լուծմանը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (709)
թեգերը:
Բյուջե, Հայաստան

Գլխավոր թեմաներ