05:02 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Митингующие в Стамбуле во время попытки государственного переворота
© AFP 2018 / GURCAN OZTURK / AFP

«Իրականում». Թուրքիան ֆինանսատնտեսական և աշխարհաքաղաքական փակուղի է մտել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Արման Վանեսքեհյանի հետ (541)
10420

Ստացվում է` Թուրքիայում իրավիճակն իսկապես բավական լուրջ է` թե՛ էներգակիրների ու զենքի ներկրման, թե՛ առհասարակ արտահանման ոլորտներում: Դրան ավելացնում ենք սիրիական ճգնաժամն ու հասկանում`Թուրքիան ծուղակում է:

Իրականում Թուրքիայի ֆինանսատնտեսական ճգնաժամը ոչ մի վայրկյան չի դադարել: Ուղղակի ժամանակ առ ժամանակ ծայրահեղ բնույթ է կրում։ Հետո մի փոքր մեղմանում, ապա նորից սրվում է… Ու այդպես անընդհատ: Ռազմականացված երկիր դառնալով հանդերձ` Թուրքիան փորձում է աշխարհում որպես քաղաքակիրթ բնույթ ունեցող պետություն ներկայանալ։ Դե, մի տեսակ, այնքան էլ լավ չի ստացվում. ոչխարի մորթու տակից գայլի ատամներն են ժամանակ առ ժամանակ երևում: Կլինի դա Սիրիայում վարած քաղաքականությամբ, թե Իրաքում ապրող քրդերի դեմ վարած ռազմական գործողություններով: Էրդողանը փորձում է կոնկրետ խնդիր լուծել` պետությունն ամրապնդել ու հարևան երկիրների հաշվին իր տարածքներն ավելացնել: Բազմիցս եմ ասել, որ միջազգային հանրությունը դեռ լուրջ խնդիրներ է ունենալու` թուրքական բանակի կողմից Սիրիայում զբաղեցրած տարածքները դեռ ազատագրել է պետք. թուրք զինվորն ուր ներխուժում է, այնտեղ փորձում է ամրապնդվել։ Ինչպես, ասենք, Աֆրինում է։ Սակայն այդ ամենի մասին մի փոքր ավելի ուշ: 

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան

թեմա:
Արման Վանեսքեհյանի հետ (541)

Գլխավոր թեմաներ