05:26 19 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.85
  • GBP628.24
  • EUR543.25
  • RUB7.54
Կարեն Հովհաննիսյան
© Sputnik / Asatur Yesayants

Հովհաննիսյան. «Թուրքիայի ընտրությունների նախնական պատկերով Էրդողանի դիրքերը թուլացած են»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Թուրքիայում մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է հայ-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

«Եթե համեմատելու լինենք 2014 թվականի ընտրությունների հետ, մարտի 31-ին անցկացված Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունն» ընդհանուր առմամբ պարտություն է կրել, չնայած այն բանի, որ այդ կուսակցության թեկնածուները ստացել են ավելի քան 40 տոկոս քվե»,-փաստում է Կարեն Հովհաննիսյանը։

Փորձագետի խոսքով, նման զարգացումները սպասելի էին, քանի որ ընտրություններն անցնում էին բավական թեժ մթնոլորտում։

«ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերով Էրդողանի դիրքերը երկրում թուլանում են, քանի որ Էրդողանի իշխանությունը շատ ավելի ուժեղ էր սևծովյան տարածաշրջանում, որտեղ նրա կուսակցությունը պարտություն է կրել»,-կարծում է քրդագետը։

Հովհաննիսյանի խոսքով, Թուրքիայի ներքաղաքական կյանքում այս ընտրություններով կլինեն որոշակի փոփոխություններ, սակայն կոնկրետ ինչպիսիք՝ պարզ կլինի առաջիկայում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով Թուրքիայի «Քրդամետ ժողովրդադեմոկրատական» կուսակցությունը հաղթել է արևելյան նահանգների զգալի հատվածում։ 30 տոկոս քվեներ է ստացել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը։ «Փաշինյանի քայլարշավի ու հաջորդած զարգացումների տեխնոլոգիաների հիմքում ցանցային մոտեցումն էր»:

Ըստ թեմայի

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է
Իրան, թե Թուրքիա. ընտրություն համագործակցության և ավերման միջև
Հատուկջոկատային հովիվները կամ ամենակարճ ռուս–թուրքական պատերազմը Հայաստանում
«Ինչի՞ ենք սպասում, նոր ցեղասպանությա՞ն»․ Սերժ Թանկյանը կոչ է արել չայցելել Թուրքիա
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ