08:42 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42

Վարդանյան. «Ես սպասում եմ, որ հանրային հեռուստաընկերությունը կլինի ընտանեկան ալիք»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում ձայների մեծամասնությամբ խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Գեղամ Վարդանյանը դրական է գնահատում Շիրինյանի ընտրությունը։

Վարդանյանը նկատում է, որ առաջին անգամ խորհրդի նախագահի ընտրությունը կատարել է հատուկ ստեղծված հանձնաժողովը, ինչն էլ իր արդյունքն է տվել։

Մեդիաոլորտի փորձագետի խոսքով` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի առջև ծառացած խնդիրներն այսօր շատ են։

«Առաջին հերթին պետք է փոխվի հանրային հեռուստատեսության և ռադիոյի նկատմամբ հասարակության ընկալումը»,- ասում է Վարդանյանը։

Փորձագետի սպասումն այն է, որ փոփոխությունները հանրայինում լինեն տարբեր երկրներում ընդունված լավագույն փորձի օրինակով։

«Ես սպասում եմ, որ հանրային հեռուստաընկերությունը կլինի ընտանեկան ալիք, կկատարի բոլոր այն գործառույթները, որոնք նախատեսված են հանրային հեռուստատեսության համար»,-ասաց Վարդանյանը։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ էին ներկայացրել 23 թեկնածու։ Խորհուրդը մինչ այդ ղեկավարում էր Ռուբեն Ջաղինյանը, որի լիազորությունները դադարեցվել են մարտի 3-ից: Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ էր նշանակվել 2013 թվականի մարտի 1-ին վեց տարի ժամկետով:

Գլխավոր թեմաներ