20:53 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Արմեն Բադալյան
© Sputnik / Aram Nersesyan

Բադալյան. «Պաշպանության նախարարը չէր կարող ինքնուրույն նման հայտարարություն անել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (218)
64 0 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով անցած շաբաթ Նյու-Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՊՆ Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարությանը, նշեց, որ եթե պաշտպանության նախարարն այլ հայտարարություն աներ, ապա Տոնոյանին կազատեր պաշտոնից։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, կարծիք է հայտնել, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը համաձայնեցված է եղել վարչապետի հետ։

«Սա հասկանալի է, որ համաձայնեցված գործողություն է, որովհետև պաշտպանության նախարարը չէր կարող ինքնուրույն նման հայտարարություն անել»,-կարծում է  քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Քաղտեխոնոլգը փաստում է, որ թեպետ Դավիթ Տոնոյանը կուսակցական չէ, այդուհանդերձ, քաղաքական մեկ թիմի անդամ է, և այդ նույն թիմի ղեկավար վարչապետն է որոշում երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը, այդ թվում` Արցախի հարցի կարգավորման շրջանակում։

«Դա շատ ընդունված մեթոդոլագիա է քաղաքական բանակցությունների ժամանակ, երբ համաձայնության արդյունքում թիմակիցներից մեկն ավելի կոշտ դիրքերից է հանդես գալիս»,-ասում է Բադալյանը։

Փորձագետի խոսքով` բարդ է ասել, թե այդ մարտավարությունը որքանով կարդարացնի իրեն հակամարտության կարգավորման ապագա բանակցություններում, այդուհանդերձ, նման հայտարարությունը չի ազդի Մինսկի խմբի համանախագահների վրա։

 

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (218)
թեգերը:
Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ