19:04 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Գայանե Գաբրիելյան

Գաբրիելյան. «Պետական գնումների բողոքարկման խորհուրդը շատ թափանցիկ է աշխատում»

© Sputnik / Asatur Yesayants.
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
115 0 0

Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց և ակնկալում է բիզնեսի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը կատարվելիք փոփոխություններին:

Նախարարությունը տեղեկացրել է, որ գնումների ոլորտի նախատեսվող փոփոխությունների մասով բաց է համագործակցության համար ու կոչ է արել շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց առաջարկներն օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով։

Տնտեսագետ Գայանե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դրական է գնահատել շահագրգիռ կողմերի հետ գնումների ոլորտի օրենսդրական փոփոխությունները քննարկելու ֆինանսների նախարարության պատրաստակամությունը։

«Ես կարող եմ պնդել, որ այսօր պետական գնումների ոլորտում ընթացիկ վերահսկողությունն ամբողջովին բացակայում է»,-փաստում է տնտեսագետը։

Նրա խոսքով, եթե ժամանակին կային վերահսկողության ինչ-որ լծակներ, այսօր դրանք բացակայում են։

«Այսօր մենք անցել ենք գնումների էլեկտրոնային համակարգի երրորդ փուլին, որն իրենից ենթադրում է էլեկտրոնային աճուրդների մուտքը: Սակայն այն ձախողվեց, և այս պահի դրությամբ էլեկտրոնային աճուրդների գործընթացը կասեցվել է»,-արձանագրում է Գայանե Գաբրիելյանը։

Ինչ վերաբերում է գնումների բողոքարկման խորհրդին, ըստ տնտեսագետի, խորհուրդն այսօր առավելագույնս թափանցիկ է աշխատում։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ