05:05 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Սամվել Մարտիրոսյան
© Sputnik / Aram Nersesyan

Մարտիրոսյան. «Օրենսդրությունը ֆեյքերի հետ կապված փաստացի լուծումներ չունի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Sputnik Արմենիան զրուցել է տեղեկատվության անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ` պարզելու համար, թե ինչպես կարող են իրավապահները պայքարել ֆեյքերի դեմ։

Մարտիրոսյանը նշում է` մենք չունենք օրենսդրություն, որը հստակ տարանջատի, որն է «ֆեյք», որը` ոչ

«Հետևաբար ՀՀ օրենսդրությունը ֆեյքերի հետ կապված փաստացի լուծումներ չունի»,-ասում է նա։

Ըստ փորձագետի` միակ բանը, որ կարող է անել ԱԱԾ-ն օրենքի սահմաններում ու չխաթարելով խոսքի ազատությունը, դա նման հայտարարություններ տարածողների ֆինանսական հոսքերը ստուգելն է, եթե դրանք ստվերային են։

«Բռնության կոչերի առկայության պարագայում իրավապահները կարող են համագործակցել սոցիալական ցանցերի հետ, որոնք տրամադրում եմ համապատասխան տեղեկություններ»,-հուշում է Մարտիրոսյանը։

Փորձագետը կարծում է, որ այդ հարցի լուծումը պետք է ոչ թե սկսվի, այլ ավարտվի ԱԱԾ-ով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին՝ պայքարել ֆեյքերի դեմ։ «Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում` հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,-երեկ հայտարարեց գործադիրի ղեկավարը։ Փաշինյանի խոսքով, ֆեյքերի դեմ պետք է պայքարել` կասկածի տակ չդնելով Հայաստանում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը, դա անառարկելի արժեք է և կարմիր գիծ, որ չի կարելի անցնել։

ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանը խոստացել է, որ «ֆեյքերի» դեմ պայքարի գործընթացն իրականացվելու է շատ զգույշ, և խոսքի ազատությունը որևէ դեպքում չի տուժելու։

Գլխավոր թեմաներ