18:37 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Նաիրա Զոհրաբյան
© Sputnik / Asatur Yesayants

Զոհրաբյան. «Ես սա համարում եմ անպարկեշտություն, ես սա համարում եմ անբարոյականություն »

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
54460

Ես չեմ կարծում, որ այսպիսի անպարկեշտ ձևերով կարելի է փորձել սեփական օրակարգը սողոսկել Ազգային ժողով։ Գոնե ես և իմ նմանները թույլ չենք տալու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` խոսելով այսօր խորհրդարանի ամբիոնի մոտ ելույթ ունեցած տրանսգենդերի մասին։

«Ես սա համարում եմ անպարկեշտություն, ես սա համարում եմ անբարոյականություն, ես սա համարում եմ ցինիզմի ամենավերջին դրսևորումը»,– ասաց Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք, անգամ տվյալ անձնավորությունն ունի այդ իրավունքը, բայց այսօրվա օրակարգի հետ նրա ասածը կապ չուներ։

Պատգամավորը սա համարում է անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ. խախտվել է օրակարգը։

«Ես պարզապես դուրս հանեցի նրանց։ Պարզվեց, որ մեկը չէ, մի քանիսն են, փորձեցին աղմուկ բարձրացնել, որ սա խտրականություն է, բայց  ո՛չ, սա խտրականություն չէ, սա խորհրդարանական կարգի պաշտպանում էր»,– ասել է Զոհրաբյանը։

Պատգամավորը նշեց` քանի որ լսումները հանրային էին տարբեր հ/կ–ներ հայտ էին ներկայացրել մասնակցելու համար, և տրանսգենդերները` հ/կ–ների ավան տակ խորհրդարան  էին մտել։

Հիշեցնենք` ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում մարդու իրավունքների գրասենյակի հետ կազմակերպել էին հանրային լսումներ, որի օրակարգում 3 հարց էր` դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներ և երեխաների խնդիրներ։

Ըստ թեմայի

Տրանսգենդերը ելույթ ունեցավ ԱԺ–ում. Նաիրա Զոհրաբյանը զայրացավ. տեսանյութ
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ