05:03 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Արագած Ախոյան
© Sputnik / Arsen Hakobyan

Ախոյան. «Պոլսո պատրիարքի արժանի թեկնածուներ կան, որոնք կարող են համախմբել հայ համայնքը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
16 0 0

Պոլսո հայ եկեղեցին իր գիրկը չառավ հայերին։ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չկարողացավ Թուրքիայի տարբեր մասերում ապրող հայրերին տիրություն անել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել «Արևմտահայոց ազգային համագումար միջազգային կազմակերպության» համանախագահ Արագած Ախոյանը։

«Արևմտյան Հայաստանում հոգևոր անապատ է։ Շատ աշխատանք կա անելու և ամենակարճ ճանապարհը հոգևոր և մշակութային սնունդ ներարկելն է։ Մենք ծրագիր ունենք դպրոցներ, մշակույթի կենտրոններ բացելու, որտեղ կարող են հավաքվել տարբեր համայնքների հայերը»,-նշել է Ախոյանը։ 

Ըստ Ախոյանի՝ ցեղասպանությունը դեռ չի ավարտվել, ավարտված կլինի այն ժամանակ, երբ 4 մլն հայությունն  այնտեղ չլինի՝ թեկուզ իսլամացած, թեկուզ դավանափոխված։

«Ցավոք, մենք այսօր հեռվից ենք նայում այդ խնդիրներին․ ապրիլի 24 -ից ապրիլի 24 ենք հիշում ու վերջ»,- ասել է Արագած Ախոյանը։

Ըստ նրա, այսօր կան Պոլսո պատրիարքի արժանի թեկնածուներ, որոնք կարող են ընդունելի լինել հայ համայնքի համար և կարող են համախմբել պառակտված հայ համայնքը։ Նրանք կառաջադրվեն, եթե Թուրքիայի բոլոր օրենքներին համապատասխանեն։

թեգերը:
Թուրքիա

Գլխավոր թեմաներ