«Իրականում». Գերտերությունների աշխարհաքաղաքական հակասությունները հասնում են մեր տարածաշրջան
Գլոբալ աշխարհաքաղաքական խաղ է ընթանում ամբողջ քաղաքական քարտեզով մեկ, սակայն այնպես է ստացվում, որ ամենակարևոր դեպքերն ու զարգացումները հենց մեր քթի տակ, հենց մեր դռան շեմին են ի կատար ածվում՝ Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում, ինչու ոչ՝ կոնկրետ Հարավային Կովկասում: Այսինքն, արդեն մեր տանը: Իրականում վտանգ կա, որ Հարավային Կովկասը նույնպես կարող է պայթել, ինչպես ժամանակին Մերձավոր Արևելքը պայթեց. բավական է միայն պատկերացնել, թե ինչպես է Միացյալ Նահանգները լարում իրավիճակը Իրանի հետ հարաբերություններում, ու ամեն ինչ պարզ կդառնա: