21:17 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Գևորգ Տեր–Վարդանյան
© Sputnik / Nelli Danielyan

Տեր-Վարդանյան. «Անցած տարվա նվիրատվությունները քանակային և որակային առումով նշանակալի են»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին 2018 թվականին 51 նոր ձեռագրեր են նվիրաբերել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը։

«Նվիրատվությունները հիմնականում 1951 թվականի Բեյրութի Համազգային Նշան Փալանճեան ճեմարանից ստացված 27 ձեռագրերն էին, որոնք թե՛ քանակով, թե՛ որակային առումով նշանակալի են»,-փաստում է Մատենադարանի գլխավոր ավանդապահը։

Ըստ Գևորգ Տեր-Վարդանյանի, ՀՅԴ-ի նմանօրինակ նվիրատվությունը մեր ազգային խնդիրների, անկախության արդյունքում առաջացած միասնականության զգացողության դրսևորումներից մեկն է։

«Վերջին տարիներին չի եղել մեկ տարի, որի ընթացքում գոնե մեկ ձեռագիր Մատենադարանը չստանա»,-վստահեցնում է Գևորգ Տեր-Վարդանյանը։

Նրա խոսքով, մեր ձեռագրերն ունեցել են նույն ճակատագիրը, որն ունեցել է հայ ժողովուրդը՝ և՛ լավ, և՛, հաճախ, ցավալիորեն վատ իմաստով։

«Մեզ հասած ձեռագրերը շատ հաճախ ունենում են հիշատակարանների կորուստներ, քանի որ դրանք զետեղվում են ձեռագրերի վերջում, և ձեռագիրն էլ որպես կանոն վնասվում է սկզբից ու վերջից»,-բացատրում է Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը։

Նա պատմում է նաև, թե ինչպես է իրականում երկու մասի բաժանվել Մատենադարանում պահվող հանրահայտ «Մշո ճառընտիրը»։

թեգերը:
Երևան

Գլխավոր թեմաներ