23:34 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Վիգեն Հակոբյան
© Sputnik / Aram Nersesyan

Հակոբյան. «Քաղաքացու օրը պետք է սահմանվեր մի քանի տարի հետո, հաջորդ իշխանության կողմից»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Ապրիլի վերջին շաբաթ օրը «Քաղաքացու օր» հռչակելու մասին Sputnik Արմենիան զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Նրա խոսքով, «Քաղաքացու օրվա» հռչակումն ընկալվում է մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները նշելու օր։

««Քաղաքացու օրը» պետք է սահմանվեր առնվազն մի քանի տարի հետո, և շատ ավելի լավ կլիներ, որ դա անեին հաջորդ իշխանությունները»,-ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Ըստ նրա, հանրության մի մասի մոտ դա ընկալվում է որպես գործող իշխանությունների համար հնարված տոն։ «Հենց դա է պատճառը, որ այդ օրվա տոնակատարությունների համար գումար հատկացնելը նույնպես միանշանակ չի ընդունվում»,-նկատում է քաղտեխնոլոգը։ Հակոբյանն ասում է, որ գումարը հատկացնելիս, գոնե պետք է նշվի, թե մասնավորապես ինչ միջոցառումների վրա է դա ծախսվելու։

Հիշեցնենք, գործադիրը ապրիլի 18-ի նիստում որոշեց 124 միլիոն դրամ հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման համար։ Հարցը չզեկուցվող էր, ուստի քննարկման չդրվեց։ Որոշման նախագծում նշված է, որ գումարը պետք է հատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։ Թե ինչ միջոցառումներ են նախատեսվում «Քաղաքացու օրվա» շրջանակում, հստակ չէ, միայն հայտնի է, որ այն նշվելու է Երևանում ու հանրապետության բոլոր մարզերում։

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ