10:25 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Էֆուարդ Շարմազանով
© Sputnik / Andranik Ghazaryan

Շարմազանով. «Սանասարյանի հետ տեղի ունեցածը խոսում է Փաշինյանի իշխանության ֆիասկոյի մասին»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ տեղի ունեցածը տհաճ երևույթ է որակում։

«Դավիթ Սանասարյանի հետ կապվածը տհաճ միջադեպ է, և ուզում եմ ֆիքսենք, որ այն, ինչ տեղի է ունեցել մինչև հիմա, խոսում է Նիկոլ Փաշինյանի իշխանության և անձամբ Նիկոլի ֆիասկոյի մասին»,-Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։

Ըստ քաղաքական գործչի, հնարավոր է երկու զարգացում` երկուսի դեպքում էլ Նիկոլը և նրա իշխանությունը պարտված են։

«Եթե ինչպես Սանասարյանն է պնդում, դա շինծու գործ է, ապա Փաշինյանի կառավարման շրջանում չկա արդարադատություն, և եթե Փաշինյանի նշանակած մարդը, Փաշինյանի իրականացրած հեղաշրջման արդյունքում բարձր պետական պաշտոն ստացած նրա քայլող եղբայրն ասում է, որ դա շինծու գործ է, ապա Փաշինյանի կառավարման շրջանում հնարավոր են շինծու գործեր։ Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանից մինչև Մանվել Գրիգորյանի գործերը ևս շինծու են»,-համոզված է ՀՀԿ-ականը։

Էդուարդ Շարմազանովը նշում է, որ եթե Սանասարյանի նկատմամբ մեղադրանքը հաստատվի, ապա Փաշինյանի խոսքերը, թե նոր Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա՝ ֆարս են ու «բլեֆ»։

Հիշեցնենք` ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ապրիլի 18-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հոդվածի հատկանիշներով։

թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Դավիթ Սանասարյան, Էդուարդ Շարմազանով, Հայաստան

Գլխավոր թեմաներ