03:02 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Արմեն Բադալյան
© Sputnik / Aram Nersesyan

Բադալյան. «Սերժ Սարգսյանը ստեղծել էր քաղաքական մի իրականություն ու սկսել էր հավատալ դրան»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Քաղաքագետ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով 2018 թվականի ապրիլյան իրադարձություններին, հիշում է, որ հարյուր հազարից ավելի մարդ մղվել էր ակտիվ քաղաքական գործընթացների մեջ։

«Վարչապետ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ ստեղծել էր քաղաքական մի իրականություն և սկսել էր հավատալ այդ իրականությանը»,-ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով`այդ իրականությունը ստեղծել էին Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, սակայն այդ իրականությունը երկրում տիրող վիճակի հետ որևէ կապ չուներ։

«Հենց այդ կեղծ իրականությունն էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը սխալ էր, Նիկոլ Փաշինյանը ճիշտ»,-կարծում է Բադալյանը։

Այդուհանդերձ, ըստ քաղտեխոնոլգի, Սերժ Սարգսյանի հրաժարականից ու «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանն իր հռչակած ոչ բոլոր արժեքներին է հավատարիմ մնացել։

Հիշեցնենք, որ անցած տարի ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, որն այդ պաշտոնին մնաց ընդամենը մեկ շաբաթ։ Սարգսյանի հրաժարականին նախորդել էին բազմահազարանոց բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ