03:16 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72

Ավետիսյան. «Անշարժ գույքի գների աճին նպաստել են ներգաղթի մասին պաշտոնյաների խոսքերը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Երևանում 2019 թվականի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի փետրվարի համեմատ աճել են 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մարտ ամսվա համեմատ՝ 9.6 %-ով:

Թադրոս Ավետիսյան. «Անշարժ գույքի գների աճի վրա նաև ազդել են ներգաղթի մասին պաշտոնյաների հայտարարությունները»

Մարզերում 2019 թվականի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի փետրվարի համեմատ աճել են 0.8 %-ով: Անշարժ գույքի գների աճը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրային համակարգող Թադևոս Ավետիսյանը։ Նրա խոսքով, անշարժ գույքի գների աճը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով։

«Անշարժ գույքի գների աճի վրա նաև ազդել են ներգաղթի մասին պաշտոնյաների հայտարարությունները, դա հոգեբանական ազդեցություն է ունեցել»,-կարծում է Ավետիսյանը։

Թադևոս Ավետիսյանը նշում է նաև հիփոթեքային վարկային ռեսուրսների մատչելիությունն ու պետական տարբեր ծրագրերով իրականացված բնակարանաշինությունը, որոնք ևս, ըստ տնտեսագետի կարող են հանգեցնել անշարժ շուկայում գների աճի։

«Թիրախային պետական բնակարանաշինությունը հնարավորություն է ընձեռել ներգրավել ավելի մեծ թվով շահառուների, հետևաբար, պահանջարկի ավելացման պատճառով նաև գների աճ է տեղի ունեցել»,-ասում է Հայ հեղափոխական դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրային համակարգողը։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով` 2019 թվականի մարտ ամսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 213 գործարք. ցուցանիշը 2019 թվականի փետրվարի համեմատ աճել է 15.0 %-ով, իսկ 2018 թվականի մարտ ամսվա համեմատ` 6.7 %-ով:

թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Հայաստան

Գլխավոր թեմաներ